Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գրողին վնասելն այն է, ինչ տեսել են գրքի ՊՈԱԿ-ի պահեստում»

«Գրողին վնասելն այն է, ինչ տեսել են գրքի ՊՈԱԿ-ի պահեստում»
22.12.2017 | 18:20

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Գրքի երևանյան փառատոնի» շրջանակում անցկացվող մրցույթին ներկայացված մոտ 140 գրողներից ֆինանսավորվելու են ութ-տասը գրող, ինչը գրողների շրջանում դժգոհությունների առիթ է տալիս, ասաց, որ մեր առավելությունն է, եթե ունենք այնքան շատ գրող ու լավ ստեղծագործություն, որ կարելի է ընտրել լավագույններից լավագույններին. «Կա սահմանափակ բյուջե, կան հնարավորություններ, որոնց մեջ մենք պետք է տեղավորվենք: Եթե մենք որոշում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում, ուրեմն պետք է պատրաստ լինենք նաև քննադատությունների ու դժգոհությունների»:

Նախարարը վստահեցրեց, որ միտում չունեն գրողին վնասելու: Նրա ձևակերպմամբ՝ գրողին վնասելը այն է, ինչ տեսել են գրքի ՊՈԱԿ-ի պահեստում, որտեղ տասնյակ հրատարակված գրքեր բաց երկնքի, անձրևի տակ ծռմռվել են և սպասում են իրենց գրադարակներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ